Եթե մի հատ էլ փորձեք որակում տալ՝ կհանդիպենք այլ հատվածներում. Վլադիմիր Վարդանյանը՝ Արծվիկ Մինասյանին
«Ես ոչ մեկին թույլ չեմ տա, որ իմ հանձնաժողովում վիրավորեն և որևիցե մեկը իրավունք չի կարող ունենալ օգտագործել վիրավորական արտահայտություն իմ նկատմամբ: Հենց հիմա անդրադարձեք հարցի բովանդակությանը և եթե մի հատ էլ փորձեք որակում տալ՝ կհանդիպենք այլ հատվածներում և արդեն ես կնախաձեռնեմ այլ հանձնաժողովի ստեղծում, որտեղ կքննարկվի ձեր վարքագիծը: Հուսամ դրան չենք հասնի և կմնանք հարգանքի մթնոլորտում»,-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին դիմեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը:
Հանձնաժողովում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը:
Արծվիկ Մինասյանը մինչ այդ փորձեց արձագանքել Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ-ին ուղղված ընդդիմությանը բազմաթիվ միջնորդություններին տված գնահատականին՝ ասելով .«Պարոն Վարդանյա՛ն, Ձեր դեմագոգ հայտարարությունները…»
Արծվիկ Մինասյանը շարունակեց խոսքը՝ բացատրելով «դեմագոգ» որակավորման օգտագործման անհրաժեշտությունը:
«Եթե ձեր խոսքն այն մասին, թե «Հայաստան» խմբակկցությունը գրոհ էր նախաձեռնել, որպեսզի Սահմանադրական դատարանին մի վիճակի մեջ դնի, որ չկարղանան հասցնել պատասխանել՝ սա և «դեմագոգ» բառը նույնական են: Այն գործողությունները, որ մենաք արել ենք մեր իրավունքները իրացնելու շրջանակներում համարել չարամիտ վարքագիծ, ապա այս դեպքում, կներեք, ուրիշ ի՞նչ բառ կարող եք օգտագործել դրա դիմաց»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Վլադիմիր Վարդանյանը հորդորեց ձգտել օգտագործել այնպիսի բառեր, որոնք չեն վիրավորում:
Մինասյանը հայտնեց, թե Վլադիմիր Վարդանյանը սխալ է, երբ ասում է, թե «Հայաստան» խմբակցությունը չի ճանաչում ՍԴ-ի կազմը, քանի որ, եթե նախագծով դիմում է բարձրագույն դատարան՝ հետևաբար ճանաչում է:
«Էն որ մենք գնահատել ենք, որ ապօրինի սահմանադրական փոփոխություն եք իրականացրել, այդ գնահատականի մեջ էլ ենք մնացել: Ձեր ձգտումը և ցանկությունը հանրային իշխանության, այդ թվում նաև Սահմանադրական դատարանը, դատական իշխանությունը զավթելու ուղղությամբ, անընդհատ շարունակվում է, հիմա դուք ձեր վարքագծով շարունակում եք հաստատել մեր այս պնդումը»,-ասաց Մինասյանը:
Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավոր Արուսյան Ջուլհակյանն իր ելույթում հայտնեց, թե Սեդա Սաֆարյանը մինչև ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելը, դիմել է Փաստաբանական պալատ և դադարեցրել իր փաստաբանական գործունեությունը:
«Ըստ այդմ, գործարկել է բոլոր միջոցները՝ դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջ ձեռնարկատիրական գրոծունեության համար հիմք հանդիսացող փաստաբանական արտոնագրի գործունեությունը կասեցնելու համար, ինչը վկայում է այն մասին, որ տիկին Սաֆարյանը որև դիտավորություն չի ունեցել ձեռնարկատիրական գործութնեությամբ զբաղվելու՝ հանդիսանակլով ՍԴ դատավոր»,-ասաց Ջուլհակյանը:
Քվեարկությամբ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Սեդա Սաֆարյանին պաշտոնանկ անելու հարցով դիմել սահմանադրական դատարանին:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին