Իսկ ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Օրեր առաջ ԱԺ քննիչ հանձնաժողով էր ներկայացել պատերազմի օրերին ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը:
Թե ինչ է խոսվել 6 ժամ տևած հանձնաժողովի նիստում դժվար է ասել, որովհետև հանդիպման մանրամասները ներկայացնող միակ դեմքը նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր, այն էլ, բնականաբար, նախընտրելի ձևակերպումների և իշխանության քարոզչական թեզերի ներքո:
Իսկ ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը:
Այս ընթացքում Գասպարյանի ենթակա հրամանատարներ են կալանավորվել, նրան հանձնաժողովի հրավիրած իշխանությունը պատերազմից առաջ ու հետո շարունակում է փոշիացնել բանակաշինության համակարգը, մինչև վերջ վարկաբեկել զինվորականներին, իսկ Օնիկ Գասպարյանը շարունակում է լռել:
Այլ զինվորականի դեպքում ակնկալիքներս մի փոքր այլ կլինեին, բայց ընդհանուր պատկերում գեներալ Գասպարյանն առանցքային դերակատար է եղել` պատերազմի ժամանակ թիվ մեկ զինվորականը և իրավունք չունի հենց այնպես հանձնաժողով ներկայանալու ու լուռ սպասելու իր հերթին:
Թե՞ Գասպարյանը հույս ունի, որ իր հետևից չեն գալու, Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել, թե՞ կարծում է երաշխիքներ կան, որ իրեն հանգիստ կթողեն:
Բոլոր դեպքերում Օնիկ Գասպարյանը պարտավոր է արձագանքել ինչպես իր` քննիչ հանձնաժողովի այցին, այնպես էլ` իր ենթակայությամբ կռիվ տված հրամանատարների նկատմամբ կարված գործերին` Գրիգորիի Խաչատուրովից մինչև Միքայել Արզումանյան:
Եթե մտքով չէր անցել, որ բարոյական պարտականություններ ունի, գրված ու չգրված օրենքներ կան, ապա ասածս պետք է ընդունել հուշում/հորդոր, հակառակ դեպքում հաջորդ անդրադարձս այս թեմային աննկարագրելի ցավոտ է լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Միակ ափսոսանքս, որ Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ․ Անդրանիկ Քոչարյան
- Արթուր Ղազինյան. Թող պատրաստվի Օնիկ Գասպարյանը
- «Նիկոլի քարոզչամեքենան լծվել է զորքի բացազատման հրաման չտալը Օնիկ Գասպարյանի գրպանը գցելու գործին»
- Տիգրան Աբրահամյան. Սա բավականին լուրջ մեղադրանք է Օնիկ Գասպարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին