Փաստաբան. Տիգրան Ավինյանին կամ որևէ այլ անձի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավասություն չունեն
Փաստաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո հնարավոր զարգացումներին, գրում է.
«Հաշվի առնելով գործող իշխանության կողմից Սահմանադրությունը և օրենքները կոպտագույն խախտելու սովորույթը՝ իրազեկում եմ.
Կառավարությունը կամ վարչապետը Տիգրան Ավինյանին կամ որևէ այլ անձի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավասություն չունեն, եթե չի նշանակվել արտահերթ ընտրություններ:
Սահմանադրությունը և օրենքները թույլ չեն տալիս առանց արտահերթ ընտրությունների նշանակման Երևանի քաղաքապետի ժ/պ նշանակել:
Ըստ կարգի՝ պետք է առաջադրվի ավագանու անդամ քաղաքապետի թեկնածու, եթե նա օրենքով սահմանված կարգով չընտրվի, ապա Կառավարությունը պետք է նշանակի արտահերթ ընտրություններ:
Այսինքն, կրկին իրազեկում եմ, որ մինչև Երևանի ավագանու արտահերթ (կամ նոր) ընտրություններով ավագանու ձևավորումը՝ Տիգրան Ավինյանը չի կարող լինել քաղաքապետ կամ դրա ժամանակավոր պաշտոնակատար»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն՝ Հրաչյա Սարգսյանին. Կամ գնում ես, կամ քեզ տանում են
- Երևանի քաղաքապետը հայտարարեց հրաժարականի մասին
- Քաղաքապետարանը՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի լուրերի մասին