Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի վեց ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է նաև ազատ ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Կոմիտեի փոխանցմամբ՝ Հայաստանի վեց ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր:
«Իրենց քաշային կարգերում երկրորդ տեղն են գրավել և արծաթե մեդալով պարգևատրվել Մեժլում Մեժլումյանը ( 61 կգ ), Հայկ Պապիկյանը ( 70 կգ ) և Սերգեյ Սարգսյանը ( 92 կգ ) : Նրանց թիմակիցներ Էդիկ Հարությունյանը ( 57 կգ ), Կնյազ Իբոյանը ( 86 կգ ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) ճանաչվել են երրորդը:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարած թիմը ճանաչվել է չորրորդը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան