Գեղամ Նազարյանը ՔՊ-ականներին հիշեցրեց բանակցային նախկին գործընթացներն ու առաջարկեց համեմատել այսօրվա հետ
«Ազգային ժողովում այսօր ոչ վաղ անցյալի պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձը տեղի ունեցավ»,- Ազգային ժողովում հայտարարություններին ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա նշեց, որ ստիպված է անդրադառնալ բանակցային գործընթացին՝ նախ ներկայացնելով, թե ինչ էր իրենից ենթադրում ընդհանուր պետությունը, որի գաղափարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմերին առաջարկվել էր 1998 թվականի նոյեմբերին ՌԴ ԱԳ նախարար Պրիմակովի ակտիվ ջանքերով։
«Ադրբեջանն ընդհանուր պետության գաղափարը մերժում է, Հեյդար Ալիևը 2001 թ. փետրվարին Ադրբեջանի խորհրդարանում ասում է՝ Ադրբեջանում մի ասացվածք կա. սա ավելի սև է, քան սևը, համեմատած նախկին առաջարկների հետ՝ դա միայն ու միայն վնաս է Ադրբեջանին»,- հիշեցրեց Նազարյանը։
Ինչ վերաբերում է Քիվեսթյան տարբերակին, ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց այլևս չխեղաթյուրել պատմությունը, ընդամենն առաջարկ է եղել ԼՂ-ն Լաչինի շրջանի հետ միասին միացնել Հայաստանին, իսկ փոխարենը Մեղրիի ենթաշրջանով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, որը լինելու էր թունելների և էստակադաների տեսքով, որևէ կերպ չէր հատվելու այդ թվում Իրան-Հայաստան ճանապարհին, այլ կերպ ասած՝ Մեղրիի շրջանն ամբողջությամբ մնալու էր ՀՀ կազմում։
«Դե հիմա համեմատեք՝ այս տարբերակներն ու այսօրվա վիճակը»,- ասաց Նազարյանը։
Նա նաև նշեց. «Ի դեպ, եթե 44-օրյա պատերազմի պարտության պատճառը լիներ կոռուպցիան, մենք վաղուց պետք է ազատագրած լինեինք նաև Ապշերոնի թերակղզին։ Իհարկե, կոռուպցիան, գողությունը շատ վատ բան է, ամեն ինչ պետք է անել, որ այն չլինի, բայց ասել, որ մեր պարտության պատճառը Հովիկ Աբրահամյանի տունն է, սխալ է։ Իսկ ամենատարօրինակն այն է, որ նրանք, ովքեր խոսում են այդ տնից, նմանատիպ տներից, չգիտես ինչու, չեն ասում, թե այդ դեպքում ինչու են այսօր համառ ջանքեր գործադրում այդ տներին տեր կանգնելու համար և թե ինչու ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում նշված է, որ Հայաստանը շարունակում է կոռուպցիոն ավանդույթները։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս կարող էր դասալիք, դժգույն, դժբախտների հանցախումբը մի ամբողջ հաղթած ազգի գերի դարձնել. Ասպրամ Կրպեյան
- Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, ոչ թե՝ խաղաղության. Տիգրան Աբրահամյան
- Հակոբ Արշակյանը պատգամավորներ Գեղամ Նազարյանին և Ասպրամ Կրպեյանին զրկեց ձայնի իրավունքից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին