Լևոն Գալստյան. Էկոնոմիկայի նախարարը դառել է հանքահենների գլխավոր աջակիցներից մեկը
Աշխարհագրագետ Լևոն Գալստյանը, որ ակտիվորեն հանդես է գալիս Ամուլսարի հանքի շահագործման դեմ, գրում է.
«Էկոնոմիկայի նախարարը դառել է հանքահենների գլխավոր աջակիցներից մեկը։
Իրենց կայքում կարդում ենք, որ նախարարությունը պատրաստ է փոխհատուցել նոր տեխնիկայի ձեռք բերման համար վերցրած վարկերի տոկոսադրույքը։
Արդար է ժողովուրդ ջան, դե շատ «ծանր» վիճակում են հանքեր շահագործողները, պետք է անպայման նաև իրենց օգնել մեր բոլորի գրպանից։
Վահան Քերոբյան, ի՞նչ հաշվարկների հիման վրա եք որոշել ՀՀ քաղաքացիների փողերով աջակցել մի ոլորտի, որը զբաղված է միայն նույն քաղաքացիներին պատկանող ընդերքի պաշարների պարզունակ հարստահարմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի դեպքում անհնարին է լինելու կառավարել «թթվային գետերը»․ ԱՄՆ Այդահոյի համալսարանի դոկտորանտ
- Գնդեվազում և Ջերմուկում մարդ չեմ գտնում, որ Ամուլսարի հանքին կողմ լինի․ Դուլգարյան
- Օրենքում փոփոխություններն արվեցին կոնկրետ մեկ ընկերության համար, որը ցանկանում է շահագործել Ամուլսարը. Օլեգ Դուլգարյան
- Ամուլսարն այսօր հայ ժողովրդի համար փորձաքար է.Ռուզաննա Ղազարյան
- Եթե Ամուլսարի հանքը շահագործվի, տարիներ հետո Ջերմուկը կդառնա ուրվական-քաղաք. բնապահպան
- Ամուլսարը կշարունակի սար մնալ, եթե լինի ինքնաբուխ պայքար. Ջերմուկի բնակիչ
- Ամուլսարի շահագործման դեմ պահանջագրի ներքո ավելի քան 30 հազար մարդ է ստորագրել
- Ամուլսարի շահագործման դեմ հայտարարությանը մեծ թվով ջերմուկցիներ են միացել
- Լևոն Գալստյան. Ամուլսարի խնդրով հարուցված քրգործի մասնագիտական նյութերը ՀՔԿ-ն հրաժարվում է տրամադրել
- Վարդանյան. Կառավարությունն Ամուսլարի խնդրի լուծման վերաբերյալ երկու տարվա ընթացքում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել