Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչը հայկական անձնագիր է ստացել
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ «Ուրարտուն» մարզող Դմիտրի Գունկոն հայկական անձնագիր է ստացել։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
47-ամյա մասնագետի հետ հայկական անձնագիր է ստացել նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որը 2020 թվականից հանդես է գալիս «Ուրարտուի» կազմում։
Երկուսին էլ անձնագրեր են հանձնվել հանդիսավոր մթնոլորտում, նշել են ակումբից։ Ռուսաստանցի մարզիչը «Ուրարտուն» գլխավորում է 2022 թվականի հունիսից, նախկինում աշխատել է «Նոա Երևանում» և «Արարատ-Արմենիայում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան