Ի վերջո ի՞նչ է գրված այդ «Խաղաղության պայմանագրում». Սոս Հակոբյան
«Այս մարդկանց համար մարդկային մահը ոչ թե ողբերգություն է, այլ ստալինյան հայտնի տրամաբանության համաձայն՝ ընդամենը վիճակագրություն»,- «Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով քննարմանն ասաց «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունների անլուրջ մոտեցումը բանակին, սահմանային կուտակումներին ինչի է բերելու
Նրա խոսքով՝ երբ տեսնում են, որ սահմանին նկատվում է ադրբեջանական զինուժի կուտակումներ, իշխանությունները հերքում են, մինչդեռ դրան հաջորդում են տարբեր երկրներից զգուշացումներ։
Սոս Հակոբյանի խոսքով՝ ցանկացած գործողություն պետք է դիտարկել, թե արդյոք այդ քայլն օգնե՞ց քո երկրի անվտանգությանը, թե՞ վնասեց:
«Օրինակ, ՀԱՊԿ տեղակալի քարտուղարին երբ հետ ենք կանչում, դա օգնե՞ց, թե՞ վնասեց: Ի վերջո, երբ խոսում ենք «Խաղաղության պայմանագրից», հարց է առաջանում՝ ո՞րն է լինելու կյանքը դրա ստորագրումից հետո: Կամ ավելի պարզ, ի՞նչ է գրված այդ «Խաղաղության պայմանագրում» վերջապես»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ նպատակը պետք է լինի ոչ թե որևէ պայմանագրի ստորագրելը, այլ դրա միջոցով տանելի կենսական պայմաններ ստեղծելը, որ վաղն ունենանք հնարավորություն մեր պետության հզորությունը, սուվերենությունը վերականգնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հակամարտությունը միայն Արցախի հարցով չի սահմանափակվում. նախկին պատգամավոր
- Վիգեն Հակոբյան. Փորձեցին խաղից հանել ռուսներին, բայց որևէ մեկը չի ցանկանում երաշխավոր կանգնել խաղաղության պայմանագրին
- Քաղաքագետ. Այստեղ երկու վտանգավոր պրոցեսներ են գնում, իսկ մենք ոնց որ հիպնոտիկ վիճակում լինենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան