Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, ոչ թե՝ խաղաղության. Տիգրան Աբրահամյան
«Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է ռազմատենչ հռետորբանությունը, պատերազմի սպառնալիքը վերածում մահակի՝ իր ժողովրդին նախպապատրաստելով պատերազմի, այլ ոչ թե խաղաղությանը»,-ԱԺ հայտարարության ժամին հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը խաղաղություն ասելով պատկերացնում է իր առաջադրած առավելապաշտական պահանջների կատարումը, որը ենթադրում է ոչ միան Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողություն, այլև ուղիղ սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
«Հայաստանի իշխանությունն ինքն է խոստովանում և հրապարակային հայտարարում, որ սահմանագծին էսկալացիայի, ասել է թե՝ մարտական գործողութունների հավանականությունն բարձր է»,- հայտարարեց պատգամավորը:
Նա ասաց, որ թվում է, թե իշխանությունը իրավիճակն օբյեկտիվ է գնահատում, բայց այն քայլերը որոնք արվում են գետնի վրա, ցույց են տալիս, որ իշխանությունը կամ լավ չի հասկանում, թե պետությանը ինչ ծանր հարված է սպասվում, կամ այդ ամենը հասկանալով նպատակաուղղված դաշտ է նախապատրաստում նոր ծանր կորուստների համար:
Հռետորական հարց բարձրացնելով, թե ինչու դաշտ նետվեց դավաճանների 5-րդ շարասյան թեման՝ Տիգրան Աբրահամյանն ասաց. «Ո՞ւմ համար էր ձեռնտու պատերազմական գործողությունների վերսկսման բարձ հավանականության պայմաններում համատարած բոլորին դավաճան անվանելը, նույնիսկ այն պարագայում, երբ թիրախավորված անձանց, այդ թվում զինվորականների նկտամամբ կամ համապատասխան հոդվածով քրեական գործեր չկան, կամ դրանք դատավճռի փուլին դեռևս չեն հասել»:
Նա հիշեցրեց, որ դեպքեր են եղել, որ իշխանությունները զինվորականի դեպքով դավաճանության հոդվածով վերջնական հաղորդագրություն է տարածել, բայց ավելի ուշ գործը կարճվել է և այդ զինվորականը վերականգնվել է զինված ուժերում:
«Ո՞ւմ է պետք որևէ մեկի ենթադրյալ հանցագործությունը տարածել բանակի և զինվորականության վրա»,-հարց հնչեցրեց Տիգրան Աբրահամյանը:
Հայտնելով, որ իշխանության թիրախներից է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգոր Խաչատուրովը՝ պատգամավորն ասաց. «Խաչատուրովին չեն ներում հաղթող հայր ունենալը, ադրեբեջանցիենրի մռութը ջարդելը ու իր էներգիան անմնացորդ հայրենիքին նվիրելու ձգտումը»:
Ընդդիմադիր պատգամավորը գեներալի գործը փուչիկ անվանեց :
Աբրահամյանը հայտարարեց, որ 2018 թվականից սկսած հալածանքներ և ճնշումներ սկսվել են շատերի նկատմամբ, մի մասին հեռացրել են բանակից, իսկ մյուսների համար պայմաններ ստեղծել ինքնակամ հեռանալու համար:
«Իսկ ի՞նչ են բանակի ներսում զգում զինվորականները: Յուրաքանչյուրը մտածում է, որ հաջորդը կարող է լինել հենց ինքը, որովհետև այս իշխանության պայմաններում գնահատվում է ոչ թե մասնագիտական գիտելիքները, փորձառությունն ու անցած ճանապարհը, այլ սկզբունքայնույթունն ու ծառայամտությունը»,-խոսքն ավարտեց Տիգրան Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին