«Փաստ». Ինչպես են Հովիկ Աբրահամյանի առանձնատան ներսի լուսանկարները հայտնվել հրապարակային դաշտում
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին օրերին սոցցանցային տիրույթում ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող՝ «Հաղթանակի» զբոսայգու դիմաց գտնվող առանձնատան ինտերիերը: Հիշեցնենք, որ առանձնատունը 2022 թվականին գնել էր գործարար Նարեկ Նալբանդյանի կինը՝ Լիլիթ Պետրոսյանը:
«Փաստ» թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել այն մասին, թե ինչպես են տան ներսից լուսանկարները հայտնվել հրապարակային դաշտում: Մեր ունեցած տեղեկություններով, Լիլիթ Պետրոսյանը ցանկացել է առանձնատան գրավով վարկ ձևակերպել հայաստանյան բանկերից մեկում: Համապատասխան աշխատակիցները, ինչպես և կարգն է, գույքը գնահատելու համար այցելել են առանձնատուն ու լուսանկարել այն, ինչպես ասում են, «ներսից ու դրսից»:
Դրանից հետո լուսանկարները հայտնվել են համացանցում: Արդյո՞ք նախկին կամ ներկա սեփականատերերը կդիմեն համապատասխան իրավական գործողությունների՝ առանձնատան ինտերիերի լուսանկարների հրապարակայնացման հետ կապված, ճշտել չհաջողվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները