AMXTrader - Նոր առևտրային համակարգ
Մարտի 20-ից AMX-ը ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկեց նոր առևտրային համակարգ՝ AMXTrader, որը նոր տեսակի բորսայական պրոդուկտների ու գործիքների զարգացման և ներդրման հնարավորություն է տալիս ֆինանսական շուկայի մասնակիցներին: Այն լրացուցիչ ճկունություն է հաղորդում շուկայի մասնակիցներին՝ թույլ տալով մեկ միասնական հարթակում իրականացնել մի շարք գործառույթներ:
Համակարգը գործարկվել է մասնակիցների կողմից թեսթավորումների մի քանի փուլեր անցնելուց հետո միայն, և այժմ այն վերջնական փոխարինում է հին՝ RTS-Armex Plaza համակարգին:
AMX-ից հայտնում են, նոր համակարգում հայտերի հիմքում է լինելու ոչ թե եկամտաբերությունը, այլ գինը՝ համապատասխան միջազգային ստանդարտների։ Տարբեր մոդուլների շնորհիվ համակարգը հնարավորություն է տալիս առանձնացնելու ռեպո, հասցեական և երկկողմանի աճուրդով կնքվելիք հայտերն ու գործարքները։ Առաջարկված է տեղեկատվության ֆիլտրացիայի հարմարավետ համակարգ՝ անհրաժեշտ հայտերն ու գործարքներն արագ գտնելու և մշակելու համար։
AMXTrader-ն ունի հետադարձ կապի պատուհան, որի միջոցով մասնակիցները կարող են ինֆորմացիա ստանալ համակարգում տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները