Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի աղյուսակում տեղ են գտել 4 հայ ըմբիշներ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան /UWW/ հրապարակել է ազատ ոճի բոլոր տասը քաշային կարգերի դասակարգման վերջին վարկանիշային աղյուսակը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
«Հայաստանի հանրապետության ըմբիշներից առաջին տասնյակում տեղ է գտել չորս ըմբիշ:
Երրորդ հորիզոնականում է Արսեն Հարությունյանը / 61 կգ /, ութերորդում ՝ Վազգեն Թևանյանը / 65 կգ /, չորրորդում ՝ Արման Անդրեասյանը / 70 կգ / և յոթերորդում ՝ Արման Ավագյանը 79 կգ /»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան