Չինաստանի նախագահը հաստատել է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը
Պեկինի ռազմավարական ընտրությունը Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումն է, այս կուրսը մնում է անփոփոխ, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին հղում անելով Չինաստանի ԱԳՆ-ին։
Սի Ծինփինը մարտի 20-ին պետական այցով ժամանել է Մոսկվա։ Բանակցությունները Կրեմլում սկսվել են Երևանի ժամանակով ժամը 17:30-ի սահմաններում առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև շարունակվել են ընթրիքի ժամանակ, որոնք ընդհանուր առմամբ տևել են 4,5 ժամ։ Պետությունների ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ համագործակցությունը, այնպես էլ Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Պեկինի առաջարկած ծրագիրը՝ խնդրի կարգավորման համար։
«Երկու երկրները, լինելով համապարփակ ռազմավարական փոխգործակցության խոշորագույն հարևաններն ու գործընկերները, միմյանց դիտարկում են որպես առաջնահերթություն իրենց դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջ ։ Չինաստանը միշտ անկախ արտաքին քաղաքականություն է վարում։
Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Չինաստանի ռազմավարական ընտրությունն է ՝ ելնելով սեփական շահերից և համաշխարհային զարգացման ընդհանուր միտումից»,- հայտարարել Է Սի Ծինպինը։
Նա ընդգծել է, որ «Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման ընդհանուր կուրսը մնում է անփոփոխ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան