Հակամարտությունը միայն Արցախի հարցով չի սահմանափակվում. նախկին պատգամավոր
«Երեք ոլորտներում՝ ազգային անվտանգություն, արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, ունենք բացարձակ ձախողված իրավիճակ»,-«Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը։
Նա նշեց, որ թշնամի երկիրը՝ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք գործում են միասական մեկ ճակատով, արդեն խնդիր է դնում ոչ միայն Արցախի, նաև Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ։
«Սա արդեն իսկ ապացույցն է նրան, որ հակամարտությունը միայն Արցախի հարցով չի սահմանափակվում»,- ասաց Ա.Ծառուկյանը։
Նրա կարծիքով, Ալիևի ցանկությունն այս փուլում ոչ թե Արցախն է, այլ Լաչինի ճանապարհի հարցով Հայաստանի հետ հասնել բանակցությունների այդ ճանապարհի մասով, որպեսզի Սյունիքով ճանապարհ ստանա դեպի Նախիջևան։
«Մենք դրանով Հայաստանի պատմության վերջին էջը կփակենք»,- ընդգծեց նախկին պատգամավորը։
Ա.Ծառուկյանը փաստեց, որքան հայ-ռուսական հարաբերությունները վատանում են, այնքան Ալիևի խոսույթն ավելի կոշտանում է, շատ պահանջներ է դնում, նրա ախորժակը բացվում է։
«Մենք մեր տեղը պետք է կռվենք, դաշնակիցն էլ պետք է օգնի։ Շատ հարցեր կան, որոնք ինձ համար էլ են անհասկանալի հենց ՌԴ-ի, Ֆրանսիայի մասով։ Բայց ինֆորմացիայի պակասը, բնականաբար, թույլ չի տալիս ճիշտ կարողանալ վերլուծել, թե ինչու է այդպես»,- ասաց նա։
Ա. Ծառուկյանը նշեց, որ իրական խաղաղություն բոլորն են ուզում, բայց ոչ այն խաղաղությունը, որն իշխանությունները կերակրում են ժողովրդին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Հակոբյան. Փորձեցին խաղից հանել ռուսներին, բայց որևէ մեկը չի ցանկանում երաշխավոր կանգնել խաղաղության պայմանագրին
- Քաղաքագետ. Այստեղ երկու վտանգավոր պրոցեսներ են գնում, իսկ մենք ոնց որ հիպնոտիկ վիճակում լինենք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին