Կպահանջվի նաև վիրահատական միջամտություն. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է, որ մարզվելու ընթացքում ընկել է և կոտրել ձեռքը։
«Սիրելի ընկերներ, համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնեմ ձեզ, որ մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն: Շնորհակալ եմ բազմաթիվ նամակների և զանգերի համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Ավելի վաղ ԱԺ նախագահի մամուլի խոսնակն, անդրադառնալով մամուլի հրապարակումներին՝ կապված Ալեն Սիմոնյանի հիվանդանոց տեղափոխվելու մասին, գրել էր. որ նա պարզապես սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան