Պետքարտուղարությունը նշում է՝ դատավորները ճնշումների են ենթարկվում ԲԴԽ կողմից
«Հայաստանում դատավորների վրա ազդելու կառավարության փորձերի մասին չհաստատված տեղեկություններ են եղել»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցում։
Նշվում է՝ չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, սակայն դատական համակարգը չի դիտվել որպես անկախ կամ անկողմնակալ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և վերջին աղմկահարույց սկանդալների պատճառով:
Զեկույցւշում նշվում է դատավորների մեծ ծանարբեռնվածության, համակարգի նկատմամբ հանրային ցածր վստահության ու կառավարության ճնշումների մասին։
Պետքարտուղարության զեկույցում հիշատակվում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ ասուլիսում Գագիկ Ջհանգիրյանի հետ խոսակցության հրապարակած ձայնագրության մասին։
Գաղտնի ձայնագրված խոսակցության մեջ, որը Վարդազարյանի խոսքով՝ տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարին, Ջհանգիրյանը հորդորել է Վարդազարյանին հրաժարական տալ՝ քրեական մեղադրանք չներկայանալու դիմաց։ Զեկույցը հիշեցնում է, որ ձայնագրության հրապարակումից հետո Ջհանգիրյանը հրաժարական տվեց՝ վկայակոչելով առողջական խնդիրները, սակայն այս պատմությունն ավելի է թուլացրել հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ։
Զեկույցում անդրադարձ կա նաև Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի թեկնածության առաջադրմանն ու դրան հետևած հանրային արձագանքին։ ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ Մարտիրոսյանի առաջադրումը որակվել է խիստ անընդունելի և դատապարտելի։
«Իրավապաշտպանները նշել են, որ որոշ դատավորներ ենթարկվել են ներքին ճնշման վերադասների, այդ թվում՝ ԲԴԽ-ի կողմից կայացրած որոշումների վերաբերյալ»,-ասված է զեկույցում, որտեղ անդրաձարդ կա դատավորների նկատամբ ընտրովի պատժի կիրառման մասին տեղեկություններին։
Զեկույցում ներառվալ է իրավապաշտպանների այն գնահատականը, որ իրականացվող փոփոխությունները ոչ թ եհամակարգային բարեփոխումներ են, այլ շտկումներ։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ինքներդ ժամկետներ էիք խախտելու, բա դատավորի լիազորությունները ի՞նչու դադարեցրեցիք․ Վիրաբյան
- Փաստաբան. Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ խախտվել են Սոնա Մնացականյանի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները
- Զարուհի Նախշքարյան. Ես կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի առջև, իրավունք ունեմ հարցերը հնչեցնել մինչև վերջ
- Մնացական Մարտիրոսյանը նշանակվելն է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ
- Փաստաբան. Սա մեզ վերադարձնում է մացոաբանության տիրույթ
- Ղամբարյան. Հուսով եմ՝ այսօրվա դեպքը կկանգնեցնի «նեոմացոյականություն» քաղցկեղի տարածումը
- Մնացական Մարտիրոսյանին հանել են թեկնածուների ցանկից
- Արսեն Բաբայանը հրավիրում է ԱՆ ուշադրությունը. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը արել է նույն բանը (ավելի ծանր), ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին
- Հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ․ Աննա Փիլոսյան
- «Մացոն» ու նրա ընտրության արձագանքները
- Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց իր, Ջհանգիրյանի, Միքայելյանի խոսակցության ձայնագրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին