Իրանագետ. Ադրբեջանը Իրանի հետ սահմանի վրա խոչընդոտներ է ստեղծում իր տարածքով դեպի ՌԴ գնացող բեռնատարների համար
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է.
«Սոցցանցի իրանական որոշ ալիքներ տարածում են տեղեկություններ, որ Ադրբեջանը Իրանի հետ սահմանի վրա շինծու պատճառաբանություններով խոչընդոտներ է ստեղծում իր տարածքով դեպի ՌԴ գնացող բեռնատարների համար։
Այս պահին ճանապարհը ընդհանրապես փակ է և առաջացել է մոտ 9 կիլոմետրանոց հերթ։
Նման քայլի պատճառ կարող է լինել Ադրբեջանի զորաշարժի մասին տեսահոլովակների տարածումը ԻՀՊԿ տելեգրամյան ալիքներում։
Տեսահոլովակները, որոնք նկարահանված են ավտոմեքենաներից և ակտիվ տարածվում են նաև հենց այս պահին, ցույց են տալիս ակտիվ զորաշարժ, հրետանու և այլ միջոցների տեղափոխում, իսկ դրանք ուղեկցող տեքստերում ասվում է, որ այդ ամենը տեղափոխվում է հենց ՀՀ հետ սահմաններ։
Ըստ էության, ադրբեջանական կողմը տեսահոլովակների նկարահանման և տեղեկատվական արտահոսքի կազմակերպման մեջ կասկածում է հենց իրանական բեռնատարների վարորդներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան