Ինչպե՞ս կարող էր դասալիք, դժգույն, դժբախտների հանցախումբը մի ամբողջ հաղթած ազգի գերի դարձնել. Ասպրամ Կրպեյան
«Մեր սիրելի հայրենակիցները՝ 120 հազար ՀՀ քաղաքացիները, Հայաստանում իշխանություն օկունպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի թողտվությամբ և վարած դավադիր քաղաքականության հետևանքով հայտնվել են թշնամական գերության մեջ»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
Ասելով, որ արցախցիները կհարցնեն, թե ինչպե՞ս կարող էր դասալիք, դժգույն, դժբախտների հանցախումբը մի ամբողջ հաղթած ազգի գերի դարձնել:
«Շատ պարզ՝ ստելով, պառակտելով հայ մարդուն՝ հայ մարդու թշնամին դարձնելով, 120 հազար ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, անհատական և հավաքական իրավունքների պաշտպանությունը հանցավոր դիտարվորությամբ երրորդ երկրների քաղաքական նպատակահարմարության, քմահաճույքին ու շահարկմանը թողնելով»,-ասաց Կրպեյանը:
Նա դիմեց արցախցիներին՝ ասելով ,որ իրենք միայնակ չեն, նրանց թիկումնքում ողջ հայ ժողվուրդն է՝ հայաստանում և Սփյուռքում:
«Այս պայքարն արդար է և այն բոլորինն է Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Սիրելի՛ արցախցիներ, այս պայքարում հավերժական Հայաստանն է հաղթելու և, անտարակույս, ձեր առաջնորդությամբ»,-հայտարարեց Ասպրամ Կրպեյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին