Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր թվիթերյան էջում գրառում է կատարել։
«Այսօր խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին ևԱդրբեջանին հասնել կայուն խաղաղության։ Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- գրել է նա։
Նշենք, որ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:
I spoke to Armenian Prime Minister @NikolPashinyan today to reiterate U.S. commitment to helping Armenia and Azerbaijan reach a sustainable peace. Diplomacy is the only way to peace in the South Caucasus.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) March 20, 2023
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան