Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերություններն ամրապնդել
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսխակ Հերցոգի հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններին առընչվող մի շարք հարցեր:
Իսրայելի նախագահը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժների կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Էրդողանին, որից հետո Էրդողանը շնորհավորել է Հերցոգին հրեաների կողմից ապրիլին նշվող զատիկի տոնի առթիվ, ապա նաև շնորհակալություն հայտնել երկրաշարժի օրերին Իսրայելի ցուցաբերած օգնության համար:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմներն ընգծել են իրենց պատրաստակամությունը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերում:
Իսկ վերջում Էրդողանը հայտնել է իր անհանգստությունն առ այն, որ Ռամադանի օրերի մոտենալուն զուգահեռ Հորդանանի արևմուտքում հարձակումների ու բռնությանն թիվն աճել է։ Թուրքիայի նախագահը նաև կարևորել Իսրայելի կողմից Մեսջիդ Աքսայի պատմական կարգավիճակը պահպանելու և հոգևորականությանը սպառնող վտանգները կանխելուն միտված քայլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան