Վրաստանի նախագահը հաճախ է նման անհասկանալի հայտարարություններ անում. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարարությանը, ըստ որի` Զուրաբիշվիլին քննադատել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին երիտասարդների մասին մեկնաբանությունների համար։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Կոբախիձեն նախագահի հայտարարությունն «անհասկանալի» է գնահատել:
«Ցավոք, Վրաստանի նախագահը հաճախ է նման անհասկանալի հայտարարություններ անում..Չգիտեմ՝ նրան մոլորեցրե՞լ են, թե` ոչ»,- ասել է Կոբախիձեն:
Ի դեպ, երեկ՝ մարտի 20-ին, Վրաստանի նախագահը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում պատասխանել է մարտի 7-9-ի ցույցերին մասնակցող երիտասարդների մասին խորհրդարանի նախագահ Պապուաշվիլիի հայտարարությանը։ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ այդ դիրքորոշումը ոչ մեկին իրավունք չի տալիս վիրավորելու երկրի քաղաքացիներին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան