Կոնջորյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
Ազգային ժողովում հայտարարություններին ժամին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մոտենալով ամբիոնին՝ ասաց. «Աստղերը հուշում են, որ ընդդիմադիր պատգամավորները հիմա պետք է լքեն դահլիճը։ Սպասենք, թող լքեն։ Չնայած աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում, բայց այս դեպքում մեր ընդդիմությունը ծայրահեղ կանխատեսելին է»։
Այս ընթացքում ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
«Սա ընդդիմության ինքնության, որպես քաղաքական մարմին, ամենաշռնդալից ապացույցն է. երբ որ ընդդիմությանը գալիս է այս դահլիճ, շառաչուն մտքեր արտահայտում, հետո երբ գալիս է պահը ու էկրանի վրա տեսնում են, որ մեր պատգամավորները գալու են ու իրենց արձագանքեն, դահլիճը լքում են շատ արագ, կարծես դրա մեջ դարձել են պրոֆեսիոնալ։ Դահլիճը, դաշտը լքելու հարցում այսօր ընդդիմությունն իր հավասարը չունի։
Իմ գործընկերներից մեկն էլ, երբ որ հարգելի ընդդիմությունը հպարտ հեռանում էր, ասաց ՝ հինգերորդ շարասյունը լքում է դահլիճը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում բոլոր ոլորտների շուրջ 800 տնտեսվարող դադարեցրել է իր գործունեությունը.Թադևոս Ավետիսյան
- Գեղամ Նազարյանը ՔՊ-ականներին հիշեցրեց բանակցային նախկին գործընթացներն ու առաջարկեց համեմատել այսօրվա հետ
- Ինչպե՞ս կարող էր դասալիք, դժգույն, դժբախտների հանցախումբը մի ամբողջ հաղթած ազգի գերի դարձնել. Ասպրամ Կրպեյան
- Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, ոչ թե՝ խաղաղության. Տիգրան Աբրահամյան
- Հակոբ Արշակյանը պատգամավորներ Գեղամ Նազարյանին և Ասպրամ Կրպեյանին զրկեց ձայնի իրավունքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան