ՀՅԴ ՀԵՄ. Մարտի 22-ին, ժամը 13:30-ին լինելու ենք կառավարության դիմաց՝ հիշեցնելու թե ով է իսկական մեղավորը
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հայտնում է.
«Արցախն արդեն 100 օր է շրջափակման մեջ է։
Թշնամին բացահայտ ցեղասպանական քաղաքականություն է վարում, փակելով Արցախի կյանքի ճանապարհը:
100 օր ՀՀ իշխանությունը մատնված է անգործության, անտարբերության և ամեն կերպ փորձում է շեղել հանրությանը Արցախյան հարցի լուծման ուղիներից:
Մեղավորի հասցեն նույնն է.
Չորեքշաբթի օրը՝ մարտի 22-ին, ժամը 13:30-ին լինելու ենք կառավարության դիմաց, հիշեցնելու թե ով է իսկական մեղավորը»։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Արդեն 100 օր է` Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Հարակից հրապարակումներ`
- Պատմություններ՝ շրջափակված Արցախից
- Արցախ. 100-օրյա շրջափակման հետևանքները
- Սուրենյանց. Արցախը կանգնած է հայաթափության վտանգի առաջ, իսկ մենք դեռ դժգոհում ենք, որ ԼՂ-ն համեմատում են Դոնբասի հետ
- Մինչ վիճարկվում է Արցախի լինել-չլինելու հարցը, Արցախի մանուկները տնկում են հիմալայան մայրի․ Հասրաթյան
- «Արցախը շարունակում է իր համառ պայքարը Հայաստանի պետականության պահպանման և Արցախի ապագա համար»
- Ալեն Ղուլյան. Ինչ-որ մեկի ցուցումով արցախահայության իրավունքներն արդեն բռնաբարվում են
- Թաթոյան. Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ
- 90 օր, որոնք հերթական դասն են մեզ համար. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան