Հակոբ Արշակյանը պատգամավորներ Գեղամ Նազարյանին և Ասպրամ Կրպեյանին զրկեց ձայնի իրավունքից
ԱԺ այսօրվա նիստում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթում դիմեց ԱԺ այցելած դպրոցականներին՝ հայտարարելով թե խաղաղությունը քննադատում են նրանք, ովքեր բանակի հաշվին են հարստացել, և, առանց գումարի գալով Հայաստան, դրաձել են դոլարով միլիոնատերեր:
ՔՊ-ական պատգամավորը հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ժամանակին բանակցել է ընդհանուր պետության կոնցեպտի շուրջ:
Ալեքսանյանի ելույթը վրդովմունք առաջացրեց «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարայանի մոտ, որը տեղից արձագանքեց՝ հայտարարելով, որ ՔՊ-ական պատգամավորը թող նաև խոսի այսօրվա հարստացողների մասին:
Ասպրամ Պրպեյանն էլ տեղից հարցրեց, թե թալանի մասին քանի՞ քրեական գործ կա հիշատակված անձանց վերաբերյալ:
ԱԺ նիստը վարող փոխխոսնակ Հակոբ Արշակյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանին և Ասպրամ Կրպեյանին զրկեց նիստի ընթացքում ձայնի իրավունքից՝ տեղից խոսելու համար:
Ելույթի համար ձայն խնդրեց նաև Անդրանիկ Թևանյանը, բայց Հակոբ Արշակյանը հայտնեց, թե գրավոր դիմումում գրված է «Արծվիկ Թևանյան»:
Թևանյանը իր խոսքում հիշեցրեց, որ պատերազմը և պարտությունը եղել է գործող իշխանության օրոք, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին