Հակոբ Արշակյանը, այլ ժողովուրդների շարքում, շնորհավորեց նաև ադրբեջանցիների Նովրուզը
ԱԺ նիստը նախագահող փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նիստերի մեծ ընդմիջումից հետո շնորհավորական ուղերձ հղեց Նովրուզի և Նավրուզի տոների առթիվ:
«Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին, ի դեմս ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովի, Իրանի Մեջլիսի բոլոր գործընկերներին, իրանի բարեկամ ժողովրդին և մնացած ժողովուրդներին, որոնք տոնում են այս տոներից որևէ մեկը՝ հղում ենք մեր շնորհավորանքներն այս գեղեցիկ տոնի՝ Նովրուզի և Նավրուզի կապակցությամբ, թող նոր տարին նորանոր ձեռքբերումների և հարատև խաղաղության և բարեկեցության սկիզբ լինի»,-հայտարարեց Հակոբ Արշակյանը՝ շեշտելով, որ ուղերձն ԱԺ պատգամավորների անունից է անում:
Հիշեցնենք, որ Նովրուզը տոնում են նաև Ադրբեջանում, ինչի մասին պետք է, որ լավ իմանար Հակոբ Արշակյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կասկած ունեմ, որ փոփոխության նպատակը շատ ԲԿ-ներին լիցենզիայից զրկելն է. Արմենուհի Կյուրեղյան
- Հակոբ Արշակյանը պատգամավորներ Գեղամ Նազարյանին և Ասպրամ Կրպեյանին զրկեց ձայնի իրավունքից
- ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախապատրաստած ԱԺ հայտարարության նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան