«Հրապարակ». Ովքեր կընդգրկվեն միջազգային պատվիրակություններում «Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավորների փոխարեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ԱԺ խորհրդի նիստում որոշումներ են կայացվել՝ «Հայաստան» խմբակցությունը լքած Արամ Վարդևանյանի, Արթուր Ղազինյանի, Վահե Հակոբյանի փոխարեն այլ պատգամավորներ են ընդգրկվել միջազգային պատվիրակություններում: Եվրանեսթում Ղազինյանին կփոխարինի Էլինար Վարդանյանը, ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ վեհաժողովներում Վահե Հակոբյանին՝ Աշոտ Սիմոնյանը, ՀԱՊԿ վեհաժողովում Մխիթար Զաքարյանին՝ Աղվան Վարդանյանը, ԱՊՀ միջխորհրդարանականում Ելենա Կիրակոսյանին՝ Գեղամ Նազարյանը, ԵՄ-Հայաստան գործընկերության կոմիտեում Արամ Վարդևանյանին՝ Ասպրամ Կրպեյանը, Հռիփսիմե Ստամբուլյանին` Թադևոս Ավետիսյանը, Միջխորհրդարանական միությունում Արամ Վարդևանյանին` Աննա Գրիգորյանը և այլն։
Այսօր մեկնարկող նստաշրջանի օրակարգում 23 հարց է։ Երեկ երեկոյան ՔՊ-ն խմբակցության նիստ է հրավիրել, որը նախատեսվածից ուշ են սկսել, քանի որ պատգամավորների կեսից պակաս մարդ է ներկայացել, սակայն Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու նախագծի հարցը չեն քննարկել, թեև նախագիծն ԱԺ-ում քննարկվելու է չորեքշաբթի օրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները