«Հրապարակ». Արմեն Դարբինյանն էլ ուլտիմատում է ներկայացրել հիմնադիրներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում Հայ-Ռուսական համալսարանի շուրջ: Գործող ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի լիազորությունները մայիսի 14-ին ավարտվում են, իսկ ռուսական կողմը հակված չէ ռեկտորի ընտրություններ անցկացնել, քանի որ համոզված է, որ Դարբինյանը կվերընտրվի: Վերջինս էլ տեղեկացրել է հիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին), որ չի պատրաստվում առաջադրվել՝ համալսարանի և իր նկատմամբ շարունակվող ճնշումների պայմաններում, եթե լիարժեք սատարում չունենա նրանց կողմից:
Վերջին տարիներին ռուսական կողմը բազմիցս փորձել է փոխել համալսարանին վերաբերող իրավակարգավորումները՝ նպատակ ունենալով պաշտոնանկ անել Արմեն Դարբինյանին: Հայկական կողմն այդ ընթացքում իներտություն է դրսևորել՝ առանձնապես ո՛չ խանգարելով, ո՛չ էլ օժանդակելով այդ գործընթացին:
Այժմ եկել է նոր ընտրություններ անցկացնելու պահը: Դարբինյանը շարունակում է վայելել համալսարանականների վստահությունը, և նրանք պատրաստվում են նրան առաջադրել որպես հաջորդ հնգամյա ժամանակահատվածի համար ռեկտորի միասնական թեկնածու:
Դարբինյանն էլ ուլտիմատում է ներկայացրել հիմնադիրներին՝ կառաջադրվեմ միայն մի պայմանով՝ երբ նախօրոք ստանամ երկու կառավարությունների ամբողջական համաձայնությունն ու սատարումը, հակառակ դեպքում մայիսի 14-ին, 23։59 րոպեին կդադարեցնեմ պաշտոնավարումս:
Համալսարանի գիտխորհուրդն այս կապակցությամբ նախօրեին բավական կոշտ որոշում է կայացրել՝ պահանջելով հայկական կողմից՝ անհապաղ կարճել հարուցված քրեական գործը և դադարեցնել համալսարանի հիմնադիր փաստաթղթերը «արկածախնդիր փոփոխությունների ենթարկելու փորձերը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում