Պուտին.Չինաստանի ծրագիրը կարող է ընդունվել որպես հակամարտության լուծման հիմք
Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը կարող է հիմնված լինել Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրի վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում Չինաստանի նախագահի հետ բանակցություններից հետո:
«Իհարկե, մենք չէինք անտեսում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Մենք հավատում ենք, որ Չինաստանի կողմից առաջադրված խաղաղ ծրագրի բազմաթիվ դրույթներ համահունչ են ռուսական մոտեցումներին։ Դրանք կարող են հիմք ընդունվել խաղաղ կարգավորման համար, երբ դրան պատրաստ են Արևմուտքում և Կիևում: Այնուամենայնիվ, մինչ այժմ այդպիսի պատրաստակամություն չենք նկատում»,- ասել է Պուտինը:
Կրեմլում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի բանակցությունները, որոնք տևել են մոտ երեք ժամ: աջին մեկուկես ժամվա ընթացքում հանդիպումն ընթացել է նեղ կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով:
Բանակցություններն ընթացել են Կրեմլի Մեծ պալատում: Այնուհետև նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և Ռուսաստանի նախագահի ու Չինաստանի առաջնորդի ամփոփիչ հայտարարությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան