ՔՊ ական պատգամավորները օպերատորներին ստիպում են Հանրային Հեռուստաընկերությանն տրամադրել առաջին ալիքը
«Այս պահի դրությամբ որևէ կարգավորում չկա հեռուստաալիքների հերթականության հետ կապված և երբ հեռուստացույց եք միացնում, անկախ նրանից՝ դա որևէ կաբելային օպերատորի միջոցով եք դիտում, թե սովորական հեռուստացույցի թվային ընդունիչով, կարգավորում չկա»,-խորհրդարանում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ զեկուցելով իր հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նա հայտարարեց, թե հեռուստաալիքների օպերատորների մոտ հաճախ հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունները տեղ չեն գտնում առաջին տասնյակում, բայց չլիցենզավորված հեռուստաընկերություններ հայտնվում են կաբելային հեռուստաընկերությունների առաջին տասնյակում:
Նախագծով առաջարկվում է կարգավորել օպերատորների մատուցող հեռուստաալիքների հերթականությունը:
«Առաջին հերթին նախապատվությունը տրվելու է հանրային հեռարձակողներին, հետո՝ հանրապետական սփռում ունեցողներին, մայրաքաղաքային սփռում ունեցողներին»,-ասաց Գաբրիելյանը:
Նա հայտարարեց, որ նախագծով մարզային հեռուստաընկերությունները կլինեն մայրաքաղաքային սփռում ունեցող ընկերություններից հետո:
Արձանագրենք, որ նախագծով բոլոր հեռուտաօպերատորներին պարտադրվում է հեռուստաալիքների առաջին հորիզոնականում ապահովալ Հանրային Հեռուստաընկերությանը, ինչը նախկինում օպերատորների հայեցողությամբ էր արվում և հիմնականում նախապատվությունը տրվում էր այլ ընկերություններին:
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Արշակյանը, այլ ժողովուրդների շարքում, շնորհավորեց նաև ադրբեջանցիների Նովրուզը
- Կասկած ունեմ, որ փոփոխության նպատակը շատ ԲԿ-ներին լիցենզիայից զրկելն է. Արմենուհի Կյուրեղյան
- Հակոբ Արշակյանը պատգամավորներ Գեղամ Նազարյանին և Ասպրամ Կրպեյանին զրկեց ձայնի իրավունքից
- ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախապատրաստած ԱԺ հայտարարության նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան