Հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում. Արարատ Միրզոյան
«Անկեղծ ասած, մի փոքր զարմացած եմ, թե ինչ մեկնաբանությունների առիթ կարող է տալ ԵՄ-ի առաքելությունը, որովհետև նրա մանդատը հստակ ամրագրված է որոշմամբ, այն հրապարակային է»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԵՄ առաքելության վերաբերյալ ՔՊ-ական պատգամավորի հարցին:
Նա հավաստիացրեց, որ եթե ծագում են հավելյալ հարցեր, ապա ԱԳՆ-ն պատասխանում է դրանց:
«Նախ՝ առաքելությունն քաղաքացիական է, և երկրորդ՝ կարևոր հանգամանքը, ՀՀ-ի համար այս առաքելությունն ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին»,-ասաց Միրզոյանը և հավելեց. «Տեղյակ եմ, որ հնչում են մեկնաբանություններ, թե հայկական կողմն, այսպես ասած, թաքնվելով ԵՄ առաքելության թիկունքում ինչ-որ սադրանքներ է անում: Նախ՝ հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում և ԵՄ առաքելությունն ՀՀ-ի համար միայն ու միայն մի գործիք է, որը պետք է հավելյալ նպաստի խաղաղության գործընթացին, կայունությանը տարածաշրջանում և օբյեկտիվ իրականության գնահատումն է փոխանցում ԵՄ գործընկերներին»:
Արարտ Միրզոյանը նաև հայտնեց որ ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից անմիջապես հետո ՄԱԿ-ի Փախստականների գրասնեյակի հետ աշխատանքներն են սկել, հայ բնակչությանն իրենց բնակությոն վայերր վերադարձնելու ուղղությամբ:
«Խոչընդոտներ կան, և կարող եք ենթադրել, որ դրանք ադրբեջանական կողմն է հարուցում: Այստղ ևս հայկական կողմը ձգտում է լինեն առավելագույնս կառուցողական՝ գտնելու լուծումներ, որպեսզի եռակողմ հայտարության 7-րդ կետում ամրագրվածն իրականացվի»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմի ուղղությամբ ԱԳՆ-ի տարած աշխատանքներին՝ Միրզոյանն ասաց. «Հիմա ջանքերն ակտիվացրել ենք, որովհետև իրականում ակնհայտորեն բոլորը կարող են տեսնել՝ ԼՂ հայ բնակչության համար իրական էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկվելու վտանգ կա, այն անթաքույց դրսևորվում է Ադրբեջանի ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների խոսույթում և այդ ուղղությամբ միջազգային հանրությունը մասնավորապե ՝ ՄԱԿ-ը, անելիքներ ունի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին