Տիկին Սեդա Սաֆարյանը չի կատարել օրենքի պահանջը. Արծվիկ Մինասյան
«Նկատի առնելով Սահմանադրության 164-րդ հոդվածի, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 4-րդ հոդվածի, «Հանրային ծառայությունների մասին» օրենքի 31-րդ հոդվածի կարգավորումները «Հայաստան» խմբակցությունն անհրաժեշտ է գտել ներկայացնել այս որոշման նախագիծը»,-խորհրդարանում հայտնեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը:
Նա հյատնեց, որ նշված իրավակարգավորումների համաձայն ՍԴ դատավորը իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և նման գործունեություն է համարվում անհատ ձեռնարկատեր լինելը:
Պատգամավորը նշեց, որ Սաֆարյանը, 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր և լինելով անհատ ձենարկատեր, պահպանել է իր այդ կարգավիճակը մինչև 2023 թվականի հունվարի 27-ը:
Նա հայտնեց, որ դիմումի մշակման և որոշման նախագիծ ներկայացնելու համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունները և մամուլում ու այլ հրապարակումները:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Սեդա Սաֆարյանը 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի որոշմամբ ընտրվել է ՍԴ-ի դատավոր և պաշտոնը ստանձնելու երդումը տվել է դեկտեմբերի 16-ին, թեև ՍԴ-ի մասին օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումների համաձայն, նրա պաշտոնի ստանձնման օրը դեկտեմբերի 10-ին է և ըստ իրավաբանական անձանց ռեգիստրում տեղադրված տեղեկատվության 2023 թվականի հունվարի 27-ին է դիմել և դադարեցրել անհատ ձեռներեցի գործունեությունը:
Ընդդիմադիր պատգամավորը, նկատելով, թե ԱԺ-ն լիազորություն չունի այդ խախտման համար դադարացնել ՍԴ դատավորի գործունեությունը, ասաց, որ այդ պատճառով էլ որոշման նախագիծ է ներկայացվում հարցով բարձրագույն դատարան դիմելու համար:
Մինասյանը նաև նշեց, որ Սեդա Սաֆարյանը խախտել է իր հիշատակած օրենքների պահանջները:
Հարակից հրապարակումներ`
- ՓՊ-ն չէր կարող ողջամտորեն կանխագուշակել, թե ինչու է Սեդա Սաֆարյանի կասեցման դիմումի մեջ նշվել 08.12.2022
- Սեդա Սաֆարյանն իր անօրինական գործողությամբ տուժողներին զրկել է այսուհետ այդ հարցով բողոք ներկայացնելու հնարավորությունից. Բաբայան
- «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին