Այնքանով, որքանով Սեդա Սաֆարյանը ձեր սիրելին է՝ չի կարելի չկիրառել օրենքի պահանջը. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Բոլորն ընդունում են խախտման փաստի արձանագրութոյւնը, այլ բան է, որ քաղաքական մեծամասնությունը տարբեր ձևակերպումներով՝ «անփութություն», «ժամանակին չհետևել», «տեխնիկական պատճառ» է որակում այն, բայց չի կարելի օրինականությունը ոտնատակ տալ, այն երկակի ստանդարտի կիրառում է նշանակում»,-ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին բարձրագույն դատական ատյանի դատավորի լիազորությունից զրկելու միջնորդության քննարկումն ամփոփեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նա հայտնեց, որ եթե դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ մեկ օրով ձոռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար կիրառվել է օրենքի պահանջը և դադարեցվել է լիազորությունները, ապա 12 օրվա նման խախտման համար նույն նորմը պետք է կիրառվի նաև Սեդա Սաֆարյանի նկատմամբ:
«Չի կարելի, այն պատճառով՝ այնքանով, որքանով Սեդա Սաֆարյանը ձեր սիրելին է, չկիրառվի օրենքի պահանջը, այն հենց նշանակում է օրենքը ծառայեցնել անձին, այլ ոչ թե հանրությանը և հասարակական շահին…
Մենք ներկայացրել ենք այս որոշման նախագիծը՝ ունենալով մեկ նպատակ՝ երկրում ապահովել օրինականությունը, մասնակցել և նպաստել օրինականության հաստատմանը, մնացածը՝ ձեր խղճին ու համոզմունքներին և մեր ընտրողների գնահատականներին»,-ամփոփեց Մինասյանը:
ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշման նախագծին փակ, գաղտնի քվերակությամբ պատգամավորների ընդհանուր թվի 3/5 կողմ ձայների դեպքում միայն կընդունվի և հավելեց, որ իր ելույթից րոպեներ անց 30 րոպեի ընթացքում միջանցքում կազմակերպվելու է քվեարկությունը:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը արջի ծառայություն մատուցեց Սահմանադրական դատարանին և անձամբ Սեդա Սաֆարյանին. Հակոբյան
- Ձեզ մնա՝ վաղն իմ կանացի պայուսակից էլ մասսայական ոչնչացման զենք կգտնեք.Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի անդամներին
- ՔՊ-ականները հրապարակայնորեն հաստատեցին, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել օրենքի խախտում. Բաբայան
- Տիկին Սեդա Սաֆարյանը չի կատարել օրենքի պահանջը. Արծվիկ Մինասյան
- ՓՊ-ն չէր կարող ողջամտորեն կանխագուշակել, թե ինչու է Սեդա Սաֆարյանի կասեցման դիմումի մեջ նշվել 08.12.2022
- Սեդա Սաֆարյանն իր անօրինական գործողությամբ տուժողներին զրկել է այսուհետ այդ հարցով բողոք ներկայացնելու հնարավորությունից. Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին