«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը Արփի Դավոյանի միջոցով տեղեկություններ է հասցնում Փաշինյանին Արսեն Թորոսյանի մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում Արսեն Թորոսյանի հետ կապված կրքերը դեռ չեն հանդարտվում: ՔՊ-ականներից ոմանք այս օրերին տարբեր օղակներով Նիկոլ Փաշինյանի ականջին փորձում են տարբեր տեղեկություններ հասցնել Թորոսյանի մասով, որպեսզի ավելի լարեն Թորոսյան-Փաշինյան առանց այն էլ լարված հարաբերությունները:
Այս առումով ակտիվ է, մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը, որն իր մտերիմ Արփի Դավոյանի միջոցով (որը նաև ՔՊ վարչության անդամ է ու առավել հաճախ է հանդիպում Փաշինյանին) տեղեկություններ է պարբերաբար հասցնում Փաշինյանի ականջին: Այն, որ Թորոսյանի ու Քոչարյանի հարաբերությունները լարված են, սրա մասին բազմիցս գրել ենք:
Ստացվում է՝ Քոչարյանն այսպիսով փորձում է նաև իր հաշիվները պարզել Թորոսյանի հետ: Փաշինյանն էլ չի շտապում կտրուկ քայլերի գնալ Թորոսյանի մասով, թիմակիցներին ասել է, որ սպասում է նախաքննության ավարտին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները