Շատ շնորհակալ եմ Հայաստանին. Նաիր Տիկնիզյան
«Ցանկացած ֆուտբոլիստ երազանք ունի՝ խաղալ այն երկրի ազգային հավաքականում, որտեղ ծնվել է, ցույց տալ իրեն և իր վարպետությունը մի երկրում, որն իրեն շատ բան է տվել»,- metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել է «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ով հրավիրվել է Հայաստանի հավաքական։
Նա նշել է, որ երբեք հնարավորություն չի ունեցել դրսևորելու իրեն Ռուսաստանի հավաքականում, որովհետև երբեք չի հրավիրվել և նույնիսկ ընդլայնված ցուցակում չի ընդգրկվել. «Չեմ դժգոհում, քանի որ սա ֆուտբոլ է, այդպես պատահում է, յուրաքանչյուր մարզիչ ունի իր տեսլականը»։
Մարզիկը նշել է, որ ինչ-որ պահի հասկացել է՝ ժամանակն է այս որոշումը կայացնելու և ներկա իրողություններում մեկ քայլ առաջ անելու։
«ՀՖՖ-ն կարող էր «ոչ» ասել։ Կարող էին ասել, որ չեն ցանկանում ինձ տեսնել հավաքականում՝ կապված երկու-երեք տարի առաջ տված իմ հարցազրույցների հետ։ ՀՖՖ-ն կշռադացեց իմ դիրքորոշումը և ընդունեց այն՝ ֆուտբոլային տեսանկյունից հիանալի հասկանալով Ռուսաստանի հավաքական հրավիրվելու հնարավորության սպասելու իմ ցանկությունը, բայց ես չսպասեցի դրան։ Այսպիսով, ես շրջում եմ այս էջը և անցնում առաջ: Շատ շնորհակալ եմ Հայաստանին, հայ ժողովրդին և ՀՖՖ-ին հյուրընկալության համար»,- ասել է նա։
Հարցին՝ երկա՞ր է մտածել մարզական քաղաքացիությունը փոխելու մասին, Տիկնիզյանն ասել է. «Եթե ավելի վաղ երկար էի մտածում այդ մասին, այս անգամ ամեն ինչ շատ արագ որոշեցի։ ԱՄԷ-ում հավաքին էինք, երբ ՀՖՖ-ից առաջարկ ստացվեց։ Ես կշռեցի բոլոր դրական ու բացասական կողմերը, և մի օր արթնացա և հասկացա, որ ժամանակն է մի քայլ առաջ անելու»
Հարակից հրապարակումներ`
- Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել
- ՌԴ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Տիկնիզյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Թուրքիայի դեմ խաղին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան