Հայ ձյուդոյիստները կմասնակցեն Թբիլիսիում և Անթալիայում կայանալիք մրցաշարերին
«Մեծ սաղավարտ» անունը կրող ձյուդոյի մրցումների շարքում մեծ հեղինակություն է վայելում Թբիլիսիում անցկացվող մրցաշարը: Նման ստուգատեսում յուրաքանչյուր հաղթանակը օլիմպիական վարկանիշային միավորներ է շնորհում մարզիկին:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանից Արտյոմ Ղալաչյանը /66 կգ/ և Ֆերդինանդ Կարապետյանը /73 կգ / կմասնակցեն մարտի 24-28-ը վրաց մայրաքաղաքում անցկացվող մրցումներին: Մեր մարզիկները կմրցեն նաև Անթալիայի տատամիի վրա մարտի 31-ին սկսվող հերթական վարկանիշային մրցաշարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին