Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը խոստորեն դատապարտում է Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել։ Տաճարը գտնվում է հայ և հույն ուղղափառ եկեղեցիների համատեղ հսկողության ներքո գտնվող։
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Թեև Սուրբ Աստվածածին տաճարի վրա այս հարձակումն առաջինն էր այս տարվա սկզբից ի վեր, սակայն քրիստոնեական մյուս սրբավայրերն անզգամ հարձակվողների կողմից մշտապես ենթարկվում են ինչպես ֆիզիկական բռնության, այնպես էլ հոգեբանական ճնշումների։ Եթե քրիստոնեական սրբավայրերի վրա կատարված նախորդ հարձակումներն արագորեն դատապարտվեին տեղական իշխանությունների կողմից, և հանցագործները պատժվեին օրենքի ողջ խստությամբ, քրիստոնեական համայնքների, եկեղեցիների և վանքերի վրա նոր հարձակումներ չէին լինի։ Կրոնական անհանդուրժողականությունը և ատելությամբ լցված ոճրագործությունները իրենց բոլոր դրսևորումներով երբեք չեն ապահովելու խաղաղ համակեցության պայմաններ։
Հատկապես, երբ այսօր իշխանությունների կողմից անվերահսկելի են այդ հարձակումները, դա ավելի է խթանելու ատելությամբ լցված հանցագործությունները և անհանդուրժողականությունը։ Այսպիսի գործողություններն ու դրանց անպատժելիությունը ստեղծում են անապահով պայմաններ քրիստոնեական համայնքների համար և անվստահության սերմեր է ցանում հավատացյալների, զբոսաշրջիկների և բնակիչների միջև տեղական իշխանությունների հանդեպ։
Հետևաբար, Իսրայելի կառավարությանը և ոստիկանության կոչ ենք անում, որպեսզի լուրջ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու այսօրինակ հարձակումները և պաշտպանելու ինչպես քրիստոնեական սրբավայրերը, այնպես էլ նրանց ամենօրյա սպասավորներին հետագա ոտնձգություններից և հարձակումներից»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան