Առողջություն 14:50 22/03/2023 Հայաստան

«Կրիստալ» թմրամիջոցը լուրջ հոգեկան խանգարումների պատճառ կարող է դառնալ

Թմրամոլությունը լուրջ հիվանդություն է, որը վնասակար ազդեցություն է ունենում մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։ Մասնագետներն ահազանգում են՝ կան թմրամիջոցներ, որոնք ոչ միայն մեկ անգամ օգտագործելուց կախվածություն են առաջացնում, այլև լուրջ հոգեկան խանգարումների պատճառ կարող են դառնալ։

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է, որ թեև վիճակագրական հավաստի տվյալներ չկան վերջին տարիներին հոգեկան հիվանդություններ ունեցողների թվի ավելացման մասին, սակայն նկատում են, որ հիվանդների մոտ որոշ թմրամիջոցների օգտագործման հետևանքով առաջացող հիվանդություններն են զգալի ավելացել։

Մասնավորապես, ըստ նրա, խոսքը «կրիստալ» տեսակի թմրանյութի մասին է, որի օգտագործումն անդառնալի հետևանքներ է ունենում։

«Մեր կենտրոնում գտնվող հիվանդների մեծ մասն օգտագործել են տարբեր թմրամիջոցներ, բայց վերջին 2-3 տարիներին «կրիստալ» օգտագործող հիվանդների թիվը մեծացել  է, ավելի շատ մարդիկ են սկսել դիմել մեր օգնությանը»,- նշում է  Սերգեյ Խաչատրյանը։

Ներկայում կենտրոնում բուժում է ստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող 30-ից ավելի հիվանդ. նրանց մեծ մասը երիտասարդներ են։

Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ «կրիստալ»-ն այն թմրամիջոցն է, որի մեկ անգամ օգտագործումը կարող է կախվածություն առաջացնել։

««Կրիստալ»-ի օգտագործման ժամանակ առաջանում է էյֆորիայի զգացողություն, ուղեղը սկսում է արագ աշխատել առաջին իսկ փորձից, իսկ դրա ազդեցությունը բավականաչափ երկար է տևում՝ մինչև 12 ժամ։ Դրանից հետո առաջանում է անհանգստություն, սրտխփոց և այլ նշաններ, որոնք ստիպում են մարդուն նորից օգտագործել այդ թմրամիջոցը, հետո ավելացնում են չափաբաժինը և սկսում են արդեն թմրամիջոցից կախվածություն ունենալ»,- ասում է Սերգեյ Խաչատրյանը։

Հետևանքներն էլ, ըստ նրա, ուշացնել չեն տալիս. որոշ ժամանակ անց տվյալ մարդկանց մոտ առաջանում են սուր պսիխիոզ երևույթներ՝ վարքային և հոգեկան խանգարումներ, հալյուցինացիաներ, լսում են ինչ-որ ձայներ, զրկված են լինում իրականությունից, բացի այդ խիստ ագրեսիվ վարքագիծ են ունենում, ինչի արդյունքում նրանց տեղափոխում են հոգեբուժական կլինիկաներ։

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ղեկավարը նշում է, որ այդ հիվանդները հեշտ չեն բուժվում, երկարատև բուժում է պահանջվոմ, իսկ ցավալին այն է, որ լավ արդյունքներից հետո դուրս են գալիս հիվանդանոցից, բայց հետո սկսում են նորից թմրանյութն օգտագործել, ինչն էլ ավելի է բարդացնում նրանց վիճակը։

«Համաշխարհային գրականությունում ևս տեսնում ենք, որ «կրիստալ» օգտագործողների շրջանում մահվան հավանակությունը խիստ բարձր է։ Բնականաբար, այն  օգտագործող երիտասարդներն այդ մասին չգիտեն»,- նկատում է նա։

Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ բոլորը խոսում են թմրանյութերի վտանգավորության մասին, բայց պետք է դպրոցում, տանը խոսեն, թե ինչ հետևանքներ այն կարող է ունենալ, որպեսզի պատանիների, երիտասարդների մտքով նույնիսկ չանցնի մոտ գնալ թմրամիջոցին։ 

«Բոլոր կենտրոնները՝ Կախվածությունների ազգային կենտրոնը, հոգեբուժական հիվանդանոցները, ոստիկանությունը, սոցիալական ծառայությունները հսկայական աշխատանք են տանում, բայց նրանք սկսում են աշխատել արդեն թմրանյութից կախվածություն ունեցողների հետ։ Իրականում մենք կրթության, տեղեկացվածության խնդիր ունենք։

Պետք է դեռահասներին, երիտասարդներին,  որոնք դեռ կեղծ ինֆորմացիա չեն ստացել թմրամիջոցների մասին, ներկայացնենք դրա վնասների մասին, թե ինչպես կարող է այն խորտակել մարդկանց կյանքը։   Հանրությունը պետք է ակտիվ լինի, ընտանիքը պետք է ուշադիր լինի, որ ցանկացած կասկածելի նշանի դեպքում անմիջապես արձագանքի, որպեսզի երեխային հետ պահի վատ քայլերից»,- նշում է Սերգեյ Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համողմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել
Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։ Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ երկրորդ տեղը զբաղեցնեի. Դժգոհեց օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը
«Մեր համար տարին լավ էր, բայց կարող էր ավելի լավ լինել, այն առումով, որ մենք դեռ ունենք տեղ՝ նշաձողը բարձրացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:32
ՊԵԿ-ը նիկոլական բլոգերին՝ 222lava-ին տուգանել է 109 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն 109 մլն դրամի վաչական տուգանք է նշանակել Ինսթագրամում  222lava անունով հանդես եկող Էրիկ Շահբազյանին։ Այդ փաստը...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերի շուկայական արժեքի և գումարի հանրագումարը մոտ 30 մլն դոլար է. Վարդապետյան
«Գույք ամրակցելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն...
Աղբյուր` Panorama.am
13:13
Սարսափելի դեպք. Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել
Դեկտեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուրեմն ծրագիրը հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել նախարարի ձայնն ապահովող սարքավորում. Մհեր Գրիգորյանը՝ Ավանեսյանին
«Քանի որ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ նախատեսված է արտադրողականության ցուցանիշը հասցնել 12 դոլար ՀՆԱ-մարդ/ժամ՝...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ եղանակ է սպասվում ամանորին
Երևանում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Կսկսենք ելույթավճարներով շահագրգռել մեր արտիստներին, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են. Արմեն Սարգսյան
«Հայկական ժողովրդական արվեստը դառնում է էլ ավելի մրցունակ։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հիմնախնդիրներից է եղել...
Աղբյուր` Panorama.am
12:31
Թող փորձի, ինքը պետք է գնա ուրիշ տեղ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը Բագրատ Սրաբազանը համարում է ոչ թե արտահերթ ընտրություններին ընդառաջ նախապատրաստում, այլ մեծ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Դդմաշենում գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե նպաստ ստացողը մերժելու է աշխատանքի առաջարկը, կարող ենք նրան ասել՝ նպաստի համակարգից դուրս ես գալիս. Նախարար
«Նպաստի համակարգում որևէ սահմանափակում չունեցող շուրջ 30 հազար աշխատունակ մարդ ունենք»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
12:06
Բագրատ Սրբազան. Մեր հիմնական խնդիրը եղել են կազմակերչական աշխատանքն ու վստահություն
«Սա երկարատև կռիվ է։ Ես հասկանում եմ, որ մեր զգացմունքները, մտածումներն այնքան պրկված են, որ մենք, այո´, ժամ առաջ, օր առաջ ուզում...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:48
Կոմիտասից պահպանված 1000-ից ավելի երգեր կան, որոնք ընդհանրապես չեն հնչել որևէ տեղ. Արթուր Շահնազարյան
«Հայաստանում մշակույթը կենտրոնացած է Երևանում, ավելին՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Մեր ժողովրդի երևի 90 տոկոսից ավելին չի առնչվում...
Աղբյուր` Panorama.am
11:33
Հայաստանում շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան. Նարեկ Մկրտչյան
«Հայաստանում ունենք կառուցվածքային և ցիկլիկ գործազրկություն»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}