Թուրքիայի սերտացումը Արևմուտքի հետ իր հետ բերելու է փոփոխություններ տարածաշրջանում, այդ թվում մեզ համար մարտահրավերներ. քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Եվրոհանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը երկրաշարժից հետո վերականգնվելու համար Թուրքիային կհատկացնի 1 միլիարդ եվրո։
Սա նշանակում է, որ առաջիկայում Թուրքիան է'լ ավելի մեծ կախվածություն է ունենալու Արևմուտքից, և վստահաբար Արեւմուտքը և ընդհանրապես` որևէ կողմ, ֆինասական, տնտեսական օժանդակություն հենց այնպես չի տրամադրի` պարզապես մարդասիրական նկատառումներով։
Պատահական չէ, որ Թուրքիայի հռետորաբանությունը սկսել է փոխվել Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում։ Իսկ երեկ Էրդողանը իր խորը շնորհակալությունն էր հայտնում ԵՄ-ին ցուցաբերվող օժանդակության համար, հայտարարելով, որ երբեք չեն մոռանա իրենց օգնության ձեռք մեկնողներին։
Թուրքիայի սերտացումը Արևմուտքի հետ իր հետ բերելու է փոփոխություններ տարածաշրջանում, այդ թվում մեզ համար մարտահրավերներ։ Թուրքիան ավելի համառ է դառնալու տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության կրճատման և դա իր սեփական ազդեցությամբ լրացնելու հարցում։
Այդ գործում ունենալու է Արևմուտքի անվերապահ աջակցությունը, ինչը նշանակում է, որ նաև Հայաստանի ներսում են սկսվելու գործընթացներ, որոնք պետք է արագացնեն Ռուսաստանի արտամղումը տարածաշրջանից։ Միաժամանակ Հայաստանի վրա մեծանալու է ճնշումը Արևմուտքի կողմից` Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, ինչը միանշանակ վերջնականապես թաղելու է Արցախի ինքնորոշման հարցը, քանի որ հարցի արագ լուծումը ենթադրում է Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովրդի ինչ որ իրավունքների ամրագրում, որը նշանակելու է Արցախի վերջնական հայաթափում։
Այստեղ Արևմուտքի ծրագրերի իրականացմանը օժանդակում է նաև Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը...»։
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոս-Թուրքիա հարաբերություններն անհանգստացնում են Հունաստանին
- Սերգեյ Լավրով. Արևմուտքը Հարավային Կովկասում զբաղված է «դիվանագիտական ռեյդով»
- Քաղաքագետ. Արևմուտքին հաջողվեց մի շատ կարևոր բան` ՌԴ֊ն, Ւրանը և Չինաստանը դարձան դաշնակիցներ
- Թուրքիայի ընդդիմությունը Ռուսաստանին կհիշեցնի ՆԱՏՕ-ին իր անդամակցության մասին. Քըլըչդարօղլուի խորհրդական
- Լավրով. Արևմուտքը պատերազմ է պարտադրում Ռուսաստանին
- Իրանն հայտարարում է, թե Արևմուտքը հաշտվել է Թեհրանի միջուկային ծրագրի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան