Առաջիկայում ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվա ատարած այցն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը գնահատում է կառուցողական և անկեղծ։
«Անկեղծ խոսակցություն տեղի ունեցավ իմ և նախարար Լավրովի միջև, ընդլայնված կազմերով պատվիրակությունների հանդիպման, բանակցությունների ընթացքում։ Իսկապես, կառուցողական քննարկում տեղի ունեցավ, անդրադարձել ենք երկկողմ մշտական օրակարգի տարբեր հարցերին, բնականաբար տարածաշրջանային հարցերին։ Մեր կողմից ներկայացրել ենք վերջին զարգացումները։ Անշուշտ, ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա»,- ասաց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում գործողություններին՝ նա նշեց, որ ակնկալում են կոնկրետ գործողություններ միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ: Միրզոյանն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ անելիքներ ունեն ՌԴ-ն ու Ադրբեջանը. «Ադրբեջանը պետք է ապահովի, Ռուսաստանը պետք է վերահսկի, ինչպես գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»։
Նա հայտնեց, որ Մոսկվայում քննարկվել է նաև Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու մասին հարցը. «Բանակցություններն այս պահին ընթանում են հեռավար, փոխանակում ենք մեր առաջարկները խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, բայց, ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է վերսկսվեն ֆիզիկական հանդիպումները: Նման հանդիպման հնարավորություն առաջիկայում կա»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում. Արարատ Միրզոյան
- Ադրբեջանում ավելի է սրվել հայատյացության քարոզը, բայց մենք համառորեն շարունակելու ենք բանակցել. Արարատ Միրզոյան
- Ալեն Սիմոնյանի ու Արարատ Միրզոյանի ասածները տրամագծորեն հակասության մեջ են. Մամիջանյան
- Աշոտյան. Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը
- Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
- Արամ Գաբրելյանովի նկատմամբ Երևանի պատժամիջոցների մասին հարցին Միրզոյանը չպատասխանեց
- Սերգեյ Լավրով. Արևմուտքը Հարավային Կովկասում զբաղված է «դիվանագիտական ռեյդով»
- Ա. Միրզոյան. Ադրբեջանը տորպեդահարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ջանքերը
- Լավրովը Հայաստանի հետ առևտրի ծավալը ներկայացրեց դոլարով, ապա արդարացավ
- ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Մոսկվայում Միրզոյան-Լավրով հանդիպման օրակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան