Արմավիրում կասեցվել է ավազի լվացմամբ զբաղվող ընկերության ապօրինությունը
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է․
«Արմավիրում կասեցվել է ավազի լվացմամբ զբաղվող ընկերության ապօրինությունը
Մարտի 21-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա խճուղի 5 հասցեում գործող «Բլեսկ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման և բետոնի արտադրամասում:
Պարզվել է, որ Ընկերությունը գործունեության ընթացքում արտադրական նպատակով տարածքում գտնվող ստորեկրյա ապօրինի խորքային հորից իրականացնում է ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության:
ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան