Բեյրութի կենտրոնում ցուցարարները փորձել են գրավել կառավարական պալատը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել՝ կապված աշխատողների սոցիալական վիճակի վատթարացման հետ։ Այd մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ ցուցարարները հավաքվել են Ռիադա Սոլհա հրապարակում, այնուհետև փորձել են գրավել Սերայի կառավարական պալատը։
Նշվում է, որ ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, ովքեր նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ Ցուցարարների թվում կան տուժածներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ը ներկայացրել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։ Համաշխարհային երջանկության զեկույցում, որը պատրաստվել է ՄԱԿ-ի պատվերով փորձագետների խմբի կողմից, Աֆղանստանը (137-րդ) և Լիբանանը (136-րդ) դասվում են աշխարհի ամենադժբախտ երկրների շարքում:
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանահայությունն Արցախին զորակցելու հավաք է կազմակերպել
- Լիբանանում խոլերայով վարակվածների թիվը հասել է 169-ի
- Լիբանանը հայտնել են, որ Իսրայելի ռազմածովային ուժերի պարեկային նավը մտել է իր ջրային տարածք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները