Էդգար Ղազարյանն Աստծուն չհավատացող հոգևորականների մասին հարցում է ուղղել Փաշինյանին
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«Այսօր գրավոր հարցում եմ ուղարկում ՀՀ վարչապետի աշխատակազմ` պարզելու համար այն հոգևորականների ցանկը, ովքեր, ըստ Նիկոլ Փաշինյանի տեղեկությունների, Աստծուն չեն հավատում։ Օրենքը սահմանում է 5-օրյա ժամկետ գրավոր հարցումներին պատասխանելու համար։
Նախկինում ես գրավոր հարցում էի ուղարկել վարչապետի աշխատակազմի` պարզելու համար, թե Հայաստանում որ համայնքներում ու հասցեներում են տեղադրված կահույքի մնացորդներից պատրաստված խաչերը, սակայն, պատասխան չստանալով, ստիպված դիմել եմ ՀՀ վարչական դատարան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան