2030-ին Թուրքիան կարող է անցում կատարել դեպի ջրային պաշարներով աղքատ երկրների կատեգորիա․ թուրք պրոֆեսոր
1993-ից սկսած ողջ աշխարհում մարտի 22-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է ջրի համաշխարհային օր։ Ինչպես այլ երկրներ, այնպես էլ Թուրքիան, բախվում են խմելու ջրի պաշարների պակասության խնդրին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին է խոսել Թուրքիայի «Dokuz Eylul» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ազիզե Այոլը։
Գնահատելով Թուրքիայի երաշտի քարտեզի տվյալները՝ մասնագետը նշել է, որ Կենտրոնական Անատոլիայի, Մարմարայի, Հարավ-արևելյան Անատոլիայի, Սև և Էգեյան ծովերի շրջանների կարևոր հատվածներում նկատվում են «խիստ ուժեղ», «ուժեղ» կամ «չափավոր ուժեղ» երաշտներ։
«Ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի բնակչությունն արագ աճում է և արդյունաբերությունը՝ զարգանում, ենթադրվում է, որ 2030-ին Թուրքիան կարող է անցում կատարել դեպի ջրային պաշարներով աղքատ երկրների կատեգորիա։ Իզմիրի զգալի հատվածում նկատվում է ուժեղ երաշտ: Հայտնի է, որ ամսական մի քանի աստիճանով բարձրանում է քաղաքի ջերմաստիճանը»,- ասել է Այոլը։
Թվարկելով, թե ինչ է անհրաժեշտ անել ջրային ռեսուրսների կայունությունն ապահովելու համար` պրոֆեսորն ընդգծել է քաղաքներում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար առաջին հերթին խմելու ջրի ցանցերում կորուստներն ու արտահոսքերը կանխելու, ինչպես նաև ջրային պաշարների ճիշտ օգտագործման ուղղությամբ գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան