Քաղաքական 09:26 22/03/2023 Հայաստան

Գործ ունենք այս իշխանության հերթական քարոզչական կեղծիքի հետ. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ Ալիեւի ճնշման տակ նեղ վիճակի մեջ ընկնելով, հիմա էլ որոշել է ակտիվացնել բռնի տեղահանված արցախահայության խնդիրը։ Ինչպես միշտ դա արվում է չափազանց ուշացած։ Բան այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության մեջ կա տեղահանվածների եւ փախստականների վերադարձի հետ կապված 7֊րդ կետը, որն ասում է.

«Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղ եւ նրան հարող տարածքներ փախստականների գործերով ՄԱԿ֊ի Գերագույն հանձնակատարի Վարչության վերահսկողության ներքո»։ Եւ ահա Հայաստանի իշխանությունները երկուսուկես տարի ուշացումով «հիշել» են, որ այդ կետը կատարված է միակողմանիորեն՝ միայն ադրբեջանցիների համար, մինչդեռ ոչ մի տեղահանված արցախահայ մինչ այսօր հայրենիք չի վերադարձել։

Հարց է ծագում. ինչո՞ւ այսքան ժամանակ այդ խնդիրը չէր բարձրացվում, եւ ինչո՞ւ հանկարծ հարցը հայտնվեց Հայաստանի իշխանությունների եւ պետական քարոզչության ուշադրության կենտրոնում։ Առաջին հարցի պատասխանը դժվար չէ գտնել։ Դասական փաշինյանական ապաշնորհությունը եւ Ալիեւին «ավելորդ» հարցերով չգրգռելու ցանկությունը լիովին բավարարում են որպես բացատրություն։ Բայց արի ու տես, որ Փաշինյանի անմեղսունակությամբ ոգեւորված Ալիեւը վերջերս սկսել է խոսել արդեն Հայաստանի տարածք ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին եւ չկատարելու դեպքում արդեն սպառնում է ուժի կիրառմամբ։

Այս զարգացումը թարմացրել է Նիկոլ Փաշինյանի հիշողությունը, եւ, խնդիրը երկուսուկես տարի շարունակ մոռացության մատնելուց հետո, Հայաստանի պետական քարոզչությունը սկսել է հարցեր տալ  նոյեմբերի 9֊ի հայտարարության 7֊րդ կետի վերաբերյալ։ Քարոզչական այս նոր արշավի հեղինակներին թվում է, թե հարցը բարձրացնելով, նրանք անհարմար վիճակի մեջ են դնում եռակողմ հայտարարությունը ստորագրած, բայց այդ դրույթը չկատարած Ադրբեջանին եւ Ռուսաստանին։

Նրանք, սակայն, չեն հասկանում, որ ավելի անհարմար վիճակում են հայտնվում Հայաստանի իշխանությունները, որոնք, ինչպես պարզվում է, այս ամբողջ ժամանակաշրջանում իրենց նորից պահել են որպես մեխի գլուխ։ Իրականում, սակայն, շատ լավ էլ հասկանում են, եւ, հենց տիպիկ փաշինյանական ձեւով, հարցը բարձրացնելիս, այն այնպես են փաթեթավորում, որ Նիկոլ Փաշինյանի այս  խայտառակ ձախողման պատասխանատվությունը, ինչպես միշտ, դնեն նախորդ ղեկավարների վրա։

Եւ ահա մարտի 20-ին Պետրոս Ղազարյանի Հ1֊յան ստուդիայում հայտնվում է ազգագրագետ Հրանուշ Խարատյանը, որը, հղում կատարելով Արցախից բռնի տեղահանվածների վերջերս հրապարակված հայտարարության վրա, բարձրացնում է 7-րդ կետի կատարման հարցը։  Բնականաբար, նախատինքի ոչ մի խոսք չի հնչում հայտարարությունը ստորագրած, բայց կատարման համար ոչինչ չարած Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Բնականաբար, այս ամենի համար մեղավոր են նախկին իշխանությունները։ Ահավասիկ ուղիղ մեջբերումներ  Հրանուշ Խարատյանի խոսքից.

«Հայաստանի որեւէ իշխանություն չուզեց, կամ չկարողացավ, կամ հատուկ նպատակով…չուզեցին փախստականության խնդիրը հատուկ օրակարգ բերել որեւէ ձեւով…32 տարի Արցախի հարցի շուրջ բոլոր բանակցություններում միշտ եղել է Ադրբեջանի ներքին տեղահանվածների ներկայացուցիչ, Ադրբեջանի փախստականների ներկայացուցիչ, որովհետեւ իրենց ճակատագրի խնդիրն է եւ այդ մարդիկ … կողքի դիտորդ չեն, մասնակից են բանակցությունների։ Հայաստանի որեւէ փախստականի խնդիր Հայաստանից դուրս որեւէ կառույցում երբեւէ քննարկվե՞լ է՝ 32 տարի է, ես կարծում եմ մենք ուղղակի հանցագործ ենք էս մարդկանց առաջ»։

Հոյակապ է, իհարկե, որ Հրանուշ Խարատյանը պաշտպանում է հայ փախստականներին եւ տեղահանված անձանց 1991 թվականից ի վեր Հայաստանի իշխանությունների կողմից նրանց հանդեպ վարվող «հանցավոր» քաղաքականությունից։ Միակ խնդիրը սակայն այն է, որ ասվածն ամբողջությամբ սուտ է։

1. Հայաստանի իշխանությունները անկախություն հռչակելուց ի վեր բոլոր բանակցություններում մշտապես հետապնդել են բոլոր հայ փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի խնդիրը, հակամարտության կարգավորման բոլոր նախագծերի մեջ մտցնելով համապատսխան դրույթներ։ Մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման 1997 թվականի փուլային տարբերակի 5-րդ կետը անդրադառնում էր բոլոր փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի հարցին, այդ թվում նրանց, «ովքեր տեղահանված են եղել 1987 թվականից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության եւ լարվածության արդյունքում»։

11֊րդ կետով անդրադարձ կար հատուկ Շահումյանի խնդրի լուծմանը։ Համաձայնագրի կատարման դեպքում նախատեսված չէր որեւ ադրբեջանցու վերադարձ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածք, ինչպես նաեւ Լաչինի շրջան, իսկ հետագայում Արցախի վերահսկողության ներքո գտնվող Շուշի եւ Լաչին քաղաքները՝ ադրբեջանցիների վերադարձի հարցը կարող էր լուծվել միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշտման եւ  Շահումյանի շրջան հայերի զուգահեռ վերադարձի արդունքում։ Ի դեպ, նորից հիշեցնեմ, որ Ադրբեջանը պաշտոնական համաձայնություն էր տվել կարգավորման այս տարբերակին։

2. Բանակցություններում երբեք «Ադրբեջանի ներքին տեղահանվածների ներկայացուցիչ» կամ «Ադրբեջանի փախստականների ներկայացուցիչ» չի եղել։ Քանի որ ԵԱՀԿ֊ի արտգործնախարարների 1992 թվականի Հելսինկյան հանդիպման բանաձեւը սահմանում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի Մինսկի խմբի երկրների կոնֆերանսում, որին կհրավիրվեն նաեւ «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ եւ այլ ներկայացուցիչներ», որոշ քննարկումներ տեղի էին ունեցել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ընտրյալ իշխանությունների հետ, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, Շուշի քաղաքի նախկին քաղաքապետ Բախմանովի հետ։

1994 թվականին ԵԱՀԿ֊ի Բուդապեշտյան գագթաժողովն ընդունեց բանաձեւ, որը վերջնականապես հակամարտության եւ բանակցությունների լիիրավ եւ իրավահավասար կողմ ճանաչեց Հայաստանին, Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին, ինչից հետո հակամարտության կարգավորման որեւէ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի որեւէ ներկայացուցիչ երբեւէ չի մասնակցել։ 

Հետեւաբար, գործ ունենք այս իշխանության հերթական քարոզչական կեղծիքի հետ։ Փաշինյանի հանցավոր ձախողումների համար պատասխանատվությունը այլոց վրա դնելու եւ պատմական փաստերը կեղծելու իշխանական պրոպագանդայի այս ամոթալի պահվածքը դատապարտված է։

Պարտք եմ համարում այս ամենը հասցնել մեր հանրությանը։ Որքան շուտ հասկանանք, որ այսօր Հայաստանը կառավարում են մարդիկ, որոնց միակ գործը սեփական աղետաբեր սխալների համար պատասխանատվությունից խուսափելն է եւ այլոց վրա բարդելը, այնքան ավելի շուտ կկարողանանք երկիրը դնել ճիշտ ճանապարհի վրա։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}