Մեր համագյուղացին ողջ և առողջ գտնվում է հայկական դիրքերում. Խնձորեսկի գյուղապետարան
Խնձորեսկի գյուղապետարանը հայտում է.
«Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր համագյուղացին՝ Մարտիրոս Գյուլամբարյանը, ողջ և առողջ գտնվում է հայկական դիրքերում և նրան այլևս վտանգ չի սպառնում:
Մենք վստահ էինք, որ բոլորիս սիրելի Մարտինը գլուխ կհանի և անփորձանք կհասնի իր գեղեցիկ ընտանիքին»։
Հիշեցնենք, որ նախօրեին ՊՆ-ից հայտնել էին, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. «Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ»։
Այսօր ՊՆ-ից հայտնեցին, որ ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»։
Հարակից հրապարակումներ`
- Մոլորված զինծառայողը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է. ՊՆ
- Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան