«Հետք». Թթվասերի 10 նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, դրանք անվտանգ չեն
Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ։ Դրանք են՝ «Չանախ», «Արզնի կաթ», «Բիոկաթ» և «Բոնիլատ» ապրանքատեսակները։
«Հետք»-ը հայտնում է, որ նմուշներից 3-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. դրանք են՝ «Չանախ», «Բիոկաթ» և «Բոնիլատ» ապրանքանիշերի թթվասերները։
Նմուշներից մեկում՝ «Արզնի Կաթ» թթվասերի մեջ, հայտնաբերվել է խմորասնկերի` թույլատրելիից 7 անգամ բարձր քանակ՝ 350 ԳԱՄ/գ։
Նմուշներից 5-ն ունեն մակնշման խախտումներ. դրանք են՝ «Marila», «Ani», «Bonilat» և «Yeremyan products» թթվասերները. ապրանքների անվանումն անգլերեն է՝ պահանջված հայերենի և ռուսերենի փոխարեն։
«Չանախ» ընկերության ինչպես թթվասերում, այնպես էլ կաթնաշոռում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։
«Արզնի կաթ» թթվասերում խմորասնկերի քանակը 7 անգամ գերազանցում է նորման, իսկ փորձաքննված կաթնաշոռում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչպես նաև՝ մեծաքանակ բորբոսասնկեր և խմորասնկեր։
«Բիոկաթ» ընկերության թթվասերում, ինչպես նաև՝ կաթնաշոռում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Կաթնաշոռում հայտնաբերվել էին նաև մեծ քանակությամբ (այնքան շատ, որ այլևս չեն հաշվում) բորբոսասնկեր և խմորասնկեր։
«Բոնիլատ» (Bonilat) ընկերության թե՛ թթվասերում, թե՛ կաթնաշոռում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Կաթնաշոռի մեջ հայտնաբերվել էին նաև մեծաքանակ խմորասնկեր, ինչպես նաև՝ կաթնաթթվային մանրէները եղել էին նորմայից ցածր։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ կլինի ցուպիկով, բորբոսասնկերով, խմորասնկերով կաթնաշոռի օգտագործման դեպքում. Մանրամասնում է սննդագետը
- «Հայր և որդի Երեմյաններ»-ի, «Մարիաննա»-ի ու ևս 6 ընկերության կաթնաշոռ անվտանգ չէ. «Հետք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան