Ճապոնիան Ուկրաինային անհատույց 470 մլն դոլար կհատկացնի
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան Ուկրաինա կատարած այցի ընթացքում խոստացել է 470 միլիոն դոլար (62 միլիարդ իեն) անհատույց օգնություն հատկացնել էներգետիկայի և այլ կարիքների համար, ինչպես նաեւ 30 միլիոն դոլար ՝ ոչ մահաբեր սարքավորումների համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը:
«Ճապոնիան առանց ընդմիջումների հնարավորինս կաջակցի», - ասել է վարչապետը։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան երեքշաբթի այցելել է Ուկրաինա, որտեղ հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ։ Կիշիդան մինչ այժմ G7-ի միակ ղեկավարն էր, ով դեռ անձամբ չէր հանդիպել Զելենսկու հետ: Ուկրաինայից հետո Կիշիդան վերադարձել է Լեհաստան, որտեղ չորեքշաբթի օրը հանդիպելու է Լեհաստանի ղեկավարության հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին