Պետք է հերթով Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի աչքը մտցնել․ իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրում է․
«Ամեն անգամ, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը, նկատի ունենալով Հայաստանը, բարբաջում է ինչ-որ մտացածին «Արևմտյան Ադրբեջանի» մասին, պետք է հերթով սրա աչքը մտցնել բազմաթիվ վկայություններն առ այն, որ նույնիսկ իր մայրաքաղաքը և ամբողջ Բաքվի նախկին նահանգը Ադրբեջան չի եղել, իսկ հայությունը մինչնավթարդյունաբերական Բաքվում կովկասյան պարսիկներից հետո թվաքանակով երկրորդն է եղել։
Ասվածի հերթական վկայությունը հայտնի ռուս արևելագետ Իլյա Բերեզինի «Ճամփորդություն Դաղստանով և Անդրկովկասով» (1849թ.) գրքից (էջ 254) է։
Ռուսերենով բնօրինակ տեքստի հատվածը կցված է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան