Արդյոք Բլինքենը Ալիևի հետ զրույցում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս կայացած հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է Վաշինգտոնի հետագա օգնությունը խաղաղ բանակցություններին աջակցելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարության մեջ։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիևի հետ զրույցում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցեր, Վեդանտ Պատելն ասել է, որ իրավասու չէ հայտնել դիվանագիտական շփումների մանրամասները։ «Սակայն մենք մեր գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի մեր գործընկերների հետ պարբերաբար բարձրացնում ենք Մարդու իրավունքների հետ կապված հարցերը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին