Վերսալում կկայանա «Հայոց ոգին» հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
Այսօր Վերսալի պալատի արքայական մատուռում՝ հայ և ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ, տեղի կունենա «Հայկական ոգին» խորագրով հայ հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, Վերսալի պալատի արքայական մատուռում կայանալիք համերգը կազմակերպվելու է՝ Վերսալի պալատի օպերայի և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ, որի համար հիմք է ծառայել նախորդ տարվա ապրիլին Վերսալում առաջին անգամ հայ երաժշտարվեստի գոհարները ներկայացրած և մեծ հաջողություն ձեռք բերած բացառիկ համերգը։
Այս տարի Վերսալի պալատի արքայական մատուռում «Հայկական ոգին» խորագիրը կրող համերգի ընթացքում ելույթ կունենան Վերսալի պալատի արքայական օպերայի նվագախումբը՝ Ստեֆան Պլևնիակի ղեկավարությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Խաչ» երգչախումբը՝ Շահե Քեշիշյանի խմբավարությամբ, ինչպես նաև տաղանդաշատ հայ քանոնահար Նարեկ Կազազյանը, միջազգային հռչակ վայելող ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի մենակատար՝ դուդուկահար, շվիահար Հելբերտ Ասատրյանը։
Համերգի ընթացքում կհնչեն հայ հոգևոր երաժշտության գոհարները, դրանց թվում՝ Մաշտոցյան շարականները, հայկական ժամերգության Կոմիտասի մշակումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին